Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
1)բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, որի դեպքում հավաստագրի իրացումն իրականացվում է կամ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա՝ անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով.
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։