Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն հետևյալ բաժիններում՝ դաշնամուրային բաժին (դաշնամուր, երգեհոն), լարային բաժին (ջութակ, ալտ, թավջութակ, կիթառ),
ազգային նվագարանների և երգեցողության բաժին (քանոն, սանթուր, ուդ, քամանչա, շվի, դուդուկ, կլառնետ, շեփոր, դհոլ, ազգային եգեցողություն), վոկալ բաժին ( դասական, էստրադային): Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 2 հատ լուսանկարն /3*4/, տեղեկանք բնակավայրի մասին, ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն։
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը՝ 10:00-12:00-ն։ Կարող են ընդունվել 6-12 տարեկան երեխաները։ Մանրամասների համար դիմել Երաժշտական դպրոց։