Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Լոգոպեդի թափուր հաստիք «Հեքիաթ» մանկապարտեզում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սաթենիկ Բալաբեկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/12/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/01/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ հատուկ մանկավարժ-լոգոպեդ /0,5 դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

1. Պաշտոնային պարտականությունները`

1) կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.

2) հետազոտում և գնահատում է երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.

3) խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.

4) ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների շեղումների կանխարգելմանը, շտկմանը: Պետք է ունենա համապատասխան քննական, ուսումնասիրման պարագաներ, ձեռնարկներ և նյութեր հետազոտություններ կազմակերպելու համար.

       5) կրթական գործընթացի ընթացքում ապահովում է երեխաների կյանքի և առողջության պահպանումը.

6) իրականացնում է երեխաների զարգացման շեղումներին ուղղված շտկողական աշխատանքներ.

7) հետազոտում է սաներին, որոշում է նրանց արատի արտահայտված աստիճանը և կառուցվածքը.

8) ուսուցման ընթացքում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ պետական կրթական չափորոշիչների շրջանակներում: Սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.

9) սիստեմատիկաբար բարձրացնում է իր մասնագիտական որակավորում  և այլն։

 

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

1) «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները,

2) հատուկ մանկավարժություն, հոգեբանություն, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներ, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդները, ձևերը, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերը, ծրագրամեթոդական գրականությունը, արատաբանության նորագույն նվաճումները,

3) աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերն ու կանոնները:

3. Որակավորման պահանջները`

Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ-լոգոպեդի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`

1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`

1)   դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)  դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ , որը կարող է խոչընդոտել  մանկավարժական գործունեության իրականացմանը.

4)  դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունըսահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

 

Մրցույթը կկայանա 11․01․2023թ՝. ժամը 11ºº-ին, «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։

Նշված  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`

  • դիմում.
  • անձը հաստատող փաստաթուղթ
  • կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
  • աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
  • ինքնակենսագրություն.
  • մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  • այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
  • Հայաստանի Հանրապետության արականսեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
  • հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
  • Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
  • Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացիշաբաթ և կիրակի օրերից, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, Շինարարների փողոց, թիվ 4 շինություն/։

Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝

https://escs.am/am/news/11978

Հեռ՝  +374 99 03 20 40, +374 98 59 03 03։

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է`2023 թվականի հունվարի 3-ը ներառյալ։

 

Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու թիվ 4 հերթական նիստ, 12.04.2024թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ,15/03/2024թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15/02/2024թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 12.01.2024թ.
Երկրորդ նստ․թիվ5հերթական նիստ20.12.23թ.4մաս
Երկրորդ նստ․թիվ5 հերթական նիստ20.12.23թ.3մաս
Երկրորդ նստ․թիվ5 հերթական նիստ20.12.23թ.2մաս
Երկրորդ նստ․ թիվ5 հերթական նիստ 20.12.23թ 1մաս
Երկրորդ նստաշրջանի թիվ 4 արտահերթ նիստ 22.11.2023
Երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստ 10.11.2023
Երկրորդ նստաշրջանի թիվ 2 նիստ, 11.10.2023թ.
Երկրորդ նստաշրջանի թիվ 1 նիստ, 12․09․2023,2-րդ մաս
Երկրորդ նստաշրջանի թիվ 1 նիստ, 12․09․2023,1-ին մաս
Ավագանու 1-ին նստ․ թիվ 7 արտահերթ նիստ 11․07․2023թ
Ավագանու 1-ին նստաշրջ.թիվ 6 նիստ, 28.06.2023
Ավգանու 1-ին նստ.թիվ 5 նիստ,02.06.2023թ.
Ավգանու 1-ին նստ.թիվ4նիստ,2մաս, 05.05.2023թ.
Ավագանու 1-ին նստաշրջանի թիվ 4նիստ,1մաս05.05.2023թ
Ավագանու 1-ին նստաշրջանի, թիվ 3նիստ, 06.04.2023թ
Ավագանու 1-ին նստ. թիվ 2 նիստ,14.03.2023թ.2-րդ մաս
Ավագանու առաջին նստ. թիվ 2 նիստ,14.03.2023 1-ինմաս
Ավագանու 1-ին նստաշ. թիվ 1նիստ 4-րդ մաս 14.02.23
Ավագանու 1-ին նստաշրջ. թիվ 1 նիստ3-րդ մաս 14.02.23
Ավագանու 1-ին նստաշրջ. թիվ1 նիստ 2-րդ մաս,14.02.23
Ավագանու 1-ին նստաշ.թիվ 1 հերթ. նիստ,1մաս 14.02.23
Ավագանու առաջին նստաշրջ.թիվ2 նիստ 26.12.2022թ մաս2
Ավագանու առաջին նստաշրջ. թիվ2 նիստ26.12.2022թ մաս1
Ավագանու առաջին նստաշրջանի 1-ին նիստ 01.12.2022թ.
Համայնքի ղեկավար Հ.Շահգալդյանի երդմնակալության
Ավագանու նիստ թիվ 9-1, 10.11.2022թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 14.10.2022 թ.
Ավագանու թիվ 7 հերթական նիստ, 15.07.2022թ.
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 24.06.2022թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 05.05.2022թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 14.04.2022թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 18.03.2022թ.
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ, 12.02.2022թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 14.01.2022թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ,20.12.2021
Ավագանու թիվ 8 հերթական նիստ, 15.10.2021
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ, 17.08.2021
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 22․07․2021
Ավագանու թիվ 5 հերթական նիստ, 15.07.2021թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 25.05.2021թ.
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 15.04.2021թ.
Ավագանու թիվ 2 հերթական  նիստ, 18.03.2021թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 19.01.2021թ.
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ, 17.12.2020
Ավագանու նիստ թիվ 7 հերթական նիստ, 14/10/2020
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 29.09.2020թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 11.08.2020թ.
Ավագանու թիվ 4 հերթական նիստ,13.07.2020թ. 1-ին մաս
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner