Չարենցավան համայնքի՝ հանրապետության պետական ԲՈՒՀ-երում բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն այս ուսումնական կիսամյակ էլ կստանան կրթաթոշակ` ամսական 20․000 դրամի չափով:
Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար պետք է մինչև փետրվարի 3-ը համայնքապետարանի կրթության բաժին ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տեղեկանք բնակության վայրից, տեղեկանք ԲՈՒՀ-ից գերազանց առաջադիմության մասին: