«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ-ի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Արզականի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նվեր էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի տարածքում ջարդիչ տեսակավորող կայանքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը /երկրորդ փուլ/։ Մանրամասները՝ կից նիշքում։