ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝մանկավարժական աշխատող-դաստիարակի / մեկ դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
1. Պաշտոնային պարտականությունները`
1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
2) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.
3) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
4 ) կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.
5) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.
6) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
7) վարում է երեխաների հաճախումների մատյանը.
8) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.
9) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.
10) իրավասու է՝
ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.
դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,
բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,
գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատականկարգովճանաչվելէանգործունակկամսահմանափակգործունակ.
2) դատականկարգովզրկվելէմանկավարժականգործունեությամբզբաղվելուիրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվամդությամբ , որը կարող է խոչընդոտել մանկավարժականգործունեությանիրականացմանը.
4) դատապարտվելէհանցագործությանհամար, ևդատվածությունըսահմանվածկարգովհանվածկամմարվածչէ, բացառությամբայնդեպքերի, երբդատապարտվելէոչդիտավորյալհանցագործություն կատարելու համար.
Մրցույթը կկայանա 06.03.2024թ.՝ ժամը 11ºº-ին, Հրաշք մանկապարտեզում։
Նշված թափուրպաշտոնըզբաղեցնելուհամարդիմողքաղաքացիներըպետքէներկայացնեն`
- դիմում.
- անձը հաստատող փաստաթուղթ
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
- աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
- ինքնակենսագրություն.
- մեկ լուսանկար` 3x4 չափսի.
- այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արականսեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
- Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
- Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացիշաբաթ և կիրակի օրերից, Չարենցավանի համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, 1-ին շինություն։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 93 012561։
Դիմումների ընդունման վերջինժամկետն է՝ 2024 թվականի մարտի 1-ը ներառյալ։