2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԼԱՎԱ ՍԹՈՆ» ՍՊԸ-ի կողմից Գյումուշի բազալտի հանքավայրի արդյունահանման աշխատանքների՝ նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը։ Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։