17.05.24
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԳԱՎԱԹ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
|
2024 թվականի մայիսի 10-12-ն արդեն երկրորդ անգամ Չարենցավանի մարզադպրոցում կայացավ Չարենցավանում ձյուդո մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարզիչ «Արարատ Նազարբեկյանի անվան Չարենցավանի գավաթ» միջազգային մրցաշարը։Մրցաշարն անցկացվում էր Հայաստանի և Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիաների նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում էին ձյուդո մարզաձևի միջազգային կանոնների համաձայն:500 մարզիկ ՀՀ-ից, ՌԴ-ից և Վաստանից 2 օր շարունակ միմյանց հետ պայքարեցին հաղթանակի համար։Մրցաշարի ընթացքում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով: Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը նույնպես պարգևատրվեցին ...
Մանրամասն |
|
16.05.24
ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
2024 թվականի մայիսի 9-ին «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈՍԿ-ում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված 44 օրյա պատերազմում զոհերի հիշատակին։ Չարենցավանի մարզադպրոցի ըմբիշները տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը․ Անդրանիկ Պետրոսյան -24կգ I Դավիթ Սարգսյան -50կգ I Արսեն Վարդանյան -24կգ II Խաչիկ Մարգարյան - 50կգ II Գոռ Վարդանյան -38կգ II Արման Նիկողոսյան -42կգ II Արթուր Նազարյան -24կգ III Արտյոմ Իսկանդարյան -24կգ III Վալերի Իվանյան - 50կգ 3 տեղ III Շնորհավորում ենք մարզիչներ Գագիկ Հակոբյանին, Սիմոն Հակոբյանին,Հուսիկ Սրապիոնյանին, Հայկ Զախարյանին, Ռաֆայել Գուլեյանին և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր սաներին՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ։
|
|
01.05.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Աշխատավորների միջազգային տոնն է այսօր, ինչը կարևոր առիթ է ստեղծարար ու արդյունավետ աշխատանքի կարևորման ու գնահատման առումով։Մեր համայնքն իր ամենօրյա աշխատանքով միանում է մոլորակի զարգացման պտույտին՝ փորձելով իր ուրույն տեղն ու դերը գտնել այստեղ։Սիրելի՛ աշխատավորներ, չնայած դժվարություններին ու զբաղվածության ոլորտում առկա խնդիրներին, դուք շարունակում եք արարել ու դառնալ առաջընթացի շարժիչ ուժ, յուրաքանչյուրդ, իր գործում հմտանալով, հիմք եք դնում ապագայի ավելի լավ Չարենցավանի, Ալափարսի, Արզականի, Բջնիի, Կարենիսի, Ֆանտանի։Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ, որ տարեցտարի ավելի շատ աշխատատեղեր բացվեն, նոր բիզնեսներ հիմնվեն, նոր մասնագիտական աճի հնարավորություններ ստեղծվեն։Թող օրվա տոնականությունն ...
Մանրամասն |
|
30.04.24
«ԶԱՆԳԱԿ» Մ/Մ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
|
Իր գործունեության 6-րդ տասնամյակ Չարենցավան քաղաքի առաջին՝ «Զանգակ», մանկապարտեզը մուտք գործեց հիմնանորոգված ու կահավորված:Այս կարևոր աշխատանքն իրականություն դարձավ մի շարք համագործակցությունների արդյունքում:Չարեցավանի համայնքապետարանի կողմից մանկապարտեզը հիմնանորոգելու ծրագրին սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում միացավ համայնքում գործունեություն ծավալող «Ալափմետ» ընկերությունը, «Հեքսագոն թի էս» ընկերությունը, Միավորված ազգերի Զարգացման ծրագիրը, ամերիկահայ բարեգործ Յուրիկ Ղարիբյանցը:Համայնքի բյուջեից մանկապարտեզի հիմնանորգման համար ներդրվել է 43 մլն. ՀՀ դրամ:Այս համատեղ աշխատանքի արդյունքում մանկապարտեզը հիմնանորոգվեց ժամանակակից չափանիշներով, ...
Մանրամասն |
|
29.04.24
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է։ Իսկ Չարենցավան համայնքում պարարվեստն իր ամենատարբեր ուղղություններով զարգացում է ապրում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններում։Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցը պարարվեստի յուրահատուկ դարբնոց է, որտեղից սկիզբ է առնում գունեղ ու լուսավոր մշակութային իրականություն՝ տարածվելով ամբողջ համայնքում։Պարի տոնը էլ ավելի տոնական դարձավ արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառմամբ։ Բեմում պարարվեստի բաժինն էր իր ողջ հմայքով։Միջոցառման վերջում բաժնի ուսուցիչներն ստացան շնորհակալագրեր:Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և արվեստի դպրոցի տնօրինության կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացավ նաև Չարենցավանում պարարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ...
Մանրամասն |
|
22.04.24
ՄՈԼԴՈՎԱՅԻ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ
|
EU4Culture նախագծի «Ստեղծագործական կենտրոններ» (Creative Hubs) միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում Մոլդովայի և Ուկրաինայի մշակութային կենտրոնների պատվիրակությունները աշխատանքային այցով Չարենցավանում էին։ Ստեղծագործական կենտրոններն ակտիվորեն ներգրավված են Մոլդովայի ու Ուկրաինայի համայնքների զարգացման նախաձեռնություններում։Պատվիրակության անդամներն այցելեցին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, Գառզուի անվան արվեստի դպրոց, ծանոթացան կրթօջախների աշխատանքներին, քաղաքի մշակութային ներուժին, եղան Չարենցավանի «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ մասնակցեցին «Մշակույթի զարգացում. կարողությունների հզորացում և համագործակցությունների խթանում Չարենցավանում» ...
Մանրամասն |
|
15.04.24
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԹԻՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
|
Չարենցավանի համայնքապետարանի աջակցությամբ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում 2024 թվականի ապրիլի 14-ին անցկացվեց «Չարենցավանի գավաթ» բասկետբոլի մինչև16 տարեկան (2008-2009թթ) աղջիկների բաց առաջնությունը։ Մասնակից թիմերն էին՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոց, Հրազդանի N 1 ավագ դպրոց, Սոլակի միջնակարգ դպրոց, ք․Երևան Արաբկիր խ/դ, ք․Երևան Հայ-Չինական բարեկամության 1 դպրոց։ Համառ պայքարից հետո Չարենցավանի մարզադպրոցի թիմը մարզիչ Անահիտ Խաչատրյանի գլխավորությամբ դարձավ մրցաշարի հաղթող։ Շնորհավորում ենք թիմին ու մարզչին՝ մաղթելով հաղթական ավարտ բոլոր մրցաշարերում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |